«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի նպատակն է կոռուպցիայի հարցի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել և ստեղծագործական լույս հաղորդել այս խնդրի բարդ հետևանքների մասին հասարակության վրա` Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Տեսնելով արվեստագետների դերը սոցիալական փոփոխությունների ստեղծման հարցում, ծրագիրը օգտագործեց տարբեր գեղարվեստական միջոցներ՝ բարձրացնելու իրազեկությունը կոռուպցիայի վերաբերյալ և մարտահրավեր նետելու այն կարծրացած գաղափարին, թե կոռուպցիան մեր ապրելակերպի անխուսափելի մասն է։

Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող այս մեկ տարվա ծրագիրը բաղկացած է տարբեր միջոցառումներից և միավորում է տարբեր ոլորտների ստեղծագործ անձանց։ Ծրագրի միջոցառումներից էին իդեաթոն, պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես, երգիծական սկետչեր, Թեդ էքս ելույթներ, կոռուպցիայի վերաբերյալ տեսահաղորդագրություններ արվեստագետների կողմից, պատկերապատում(կոմիքս)-գրքույկ և այլն։

Ծրագրի պաշտոնական հեշթեգն է #ArtOfCorruption.