Կոմիքս-Գիրք

Էյվա արվեստների հիմնադրամի հետ համատեղ ստեղծված “(Հակա)Կոռուպցիայի արվեստը” կոմիքս-գիրքը կրթական գործիք է, որը ներկայացնում է մի հայ տղայի առօրյայում տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքները։

 

Գիրքը նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար․ նրա միջոցով երեխաներին կարելի է ծանոթացնել կոռուպցիայի երևույթին և մարտահրավեր նետել այն գաղափարին, թե կոռուպցիան Հայաստանում առօրյայի անխուսափելի մասն է։ Ներքևում կարող եք կարդալ և ներբեռնել գրքի թվային տարբերակը։